Երևի բոլորի կյանքում գալիս է մի ժամանակ, որ ուզում են առանձնանալ բոլորից և հանգստանալ` ոչինչ չանելով: Ես էլ բացառություն չկազմեցի: Կուզեի հիմա գնալ քնելու և արթնանայի ու հայտնվեի մի վայրում, որտեղ շատ հանգիստ է, մարդիկ քեզ չեն բռնանում իրենց անհամար հարցերով, ավտոմեքենաների ձայներ չեն լսվում, մարդիկ ուղեվորվում են ինչ-որ տեղ միայն հեծանիվներով կամ նավակներով, ոչ ոք դեմքիդ գարշելի հոտով ծուխ չի փչում, փողոցները մաքուր են, բռնություն չկա, ամենն անում են այն ինչ ցանկանում են` չխանգարելով մյուսներին, բոլորը ուրախ են և երջանիկ:
Մի խոսքով գնում եմ քնելու..
Комментариев нет:
Отправить комментарий