воскресенье, 18 июля 2010 г.

Ծեծ, վիրավորանք, գոռոցներ-սա է իրականությունը

Դե ինչպես տեղյակ եք Երևանում թաղամասերի տների մեծամասնությունը դասավորված են այնպես, որ հարևանները կարող են շատ լավ լսել, թե ինչ է կատարվում "Վարդուշի" տանը: Մեր տունն էլ բացառություն չի կազմել: Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր կողքի հարևանի տղան նվագում է մի գործիք, եթե չեմ սխալվում նվագում է ջութակ: Իհարկե երբ նա սկսում է նվագել, ակամա հիշում եմ <Մեր Բակ 2-դիմեդրոլ ջան դիմեդրոոոլ գնա ներսը նվագի բալիկ ջան> հատվածը: Բայց խնդիրը սրանում չէ: Երբ տղան սկսում է նվագել մայրը մոտենում է և սկսում անպատվել երեխային, ով ասեմ դաշնամուրի ուսուցիչ է համարվում: Այո համարվում, քանի որ չեմ կարծում որ մարդը, առավել ևս ուսուցիչը իրավունք ունի նմանապես արձագանքել: Եվ եթե նա իր երեխայի հետ է այդպես վարվում, բնականաբար նույն բանն է անում, եթե ոչ ավելի վատ կերպով իր աշակերտների հետ: Մայրը երեխային վիրավորում էր ամենավատ խոսքերով, այնպիսիք ինչպիսիք դեբիլ, եզի ծնունդ, դագաղում քեզ տեսնեմ, ահավոր ես նվագում անասուն: Բա հետո, ինչ պետք է սովորենք մենք բոլորս նման դաստիարակությունից: Քաջալերելու փոխարեն ծեծ, վիրավորանք, գոռոցներ: Ցավոք սրտի սա է իրականությունը, որը ես լսում եմ դպրոցների բակերից, տներից և ամենուրեք: Ոնց ենք մենք պատկերացնում մեր ապագան: Ես այդպես չեմ պատկերացնում:

Комментариев нет:

Отправить комментарий