Փաստորեն ստացվում է այնպես, որ հանգիստը Հայաստանում դա բավականին մեեեեծ հաճույք է: Դե այսինքն նայած, թե ինչն ենք համարում հանգիստ: Օրինակ, եթե մարդիկ հանգիստ են համարում տանը փափուկ ասած ոչ այդքան էլ հետաքրքիր հեռուստահաղորդումներ նայելով, ուրեմն հայ ազգի 90 տոկոսը, առավել ևս տղամարդիկ ամբողջ տարին անց են կացնում հանգստի գրկում: Բայց եթե փոքր-ինչ ուզում ես տարբերվել քո հանգստի պայմանները փոխելով, ապա ասեմ դժվար ընթացք է:
Շուտով մոտենալու է սեպտեմբերի 1-ը և բոլորը պետք է հարցնեն հը լավ հանգստացար: Դե ես էլ պետք է մեղմ ժպտամ ու պատասխանեմ ահա, շատ: Այս քանի օրը հետաքրքվում եմ տարբեր աղբյուրներից, թե ինչ կարող եմ կազմակերպել արձակուրդիս 2 շաբաթները: Եվ պարզվում է, որ գրեթե ոչինչ, եթե չունեմ կլորիկ գումար: Նույնիսկ մեկօրյա հանգստի համար պետք է ունենաս մոտ 10000 դրամ, օրինակ եթե ուզում ես այցելել լողավազան, կամ գնալ քաղաքից դուրս:
Շատ շատ բախտդ պետք է բերի, որ ունենաս ծանոթ մեկին, ով քաղաքից դուրս "դաչա" ունի և գնաս մի քանի օրով հանգստանալու: Ցավոք իմ բախտը այս հարցում էլ չի բերել...
Комментариев нет:
Отправить комментарий