Փաստորեն ստացվում է այնպես, որ հանգիստը Հայաստանում դա բավականին մեեեեծ հաճույք է: Դե այսինքն նայած, թե ինչն ենք համարում հանգիստ: Օրինակ, եթե մարդիկ հանգիստ են համարում տանը փափուկ ասած ոչ այդքան էլ հետաքրքիր հեռուստահաղորդումներ նայելով, ուրեմն հայ ազգի 90 տոկոսը, առավել ևս տղամարդիկ ամբողջ տարին անց են կացնում հանգստի գրկում: Բայց եթե փոքր-ինչ ուզում ես տարբերվել քո հանգստի պայմանները փոխելով, ապա ասեմ դժվար ընթացք է:
Շուտով մոտենալու է սեպտեմբերի 1-ը և բոլորը պետք է հարցնեն հը լավ հանգստացար: Դե ես էլ պետք է մեղմ ժպտամ ու պատասխանեմ ահա, շատ: Այս քանի օրը հետաքրքվում եմ տարբեր աղբյուրներից, թե ինչ կարող եմ կազմակերպել արձակուրդիս 2 շաբաթները: Եվ պարզվում է, որ գրեթե ոչինչ, եթե չունեմ կլորիկ գումար: Նույնիսկ մեկօրյա հանգստի համար պետք է ունենաս մոտ 10000 դրամ, օրինակ եթե ուզում ես այցելել լողավազան, կամ գնալ քաղաքից դուրս:
Շատ շատ բախտդ պետք է բերի, որ ունենաս ծանոթ մեկին, ով քաղաքից դուրս "դաչա" ունի և գնաս մի քանի օրով հանգստանալու: Ցավոք իմ բախտը այս հարցում էլ չի բերել...
четверг, 22 июля 2010 г.
вторник, 20 июля 2010 г.
I go to sleep
Երևի բոլորի կյանքում գալիս է մի ժամանակ, որ ուզում են առանձնանալ բոլորից և հանգստանալ` ոչինչ չանելով: Ես էլ բացառություն չկազմեցի: Կուզեի հիմա գնալ քնելու և արթնանայի ու հայտնվեի մի վայրում, որտեղ շատ հանգիստ է, մարդիկ քեզ չեն բռնանում իրենց անհամար հարցերով, ավտոմեքենաների ձայներ չեն լսվում, մարդիկ ուղեվորվում են ինչ-որ տեղ միայն հեծանիվներով կամ նավակներով, ոչ ոք դեմքիդ գարշելի հոտով ծուխ չի փչում, փողոցները մաքուր են, բռնություն չկա, ամենն անում են այն ինչ ցանկանում են` չխանգարելով մյուսներին, բոլորը ուրախ են և երջանիկ:
Մի խոսքով գնում եմ քնելու..
Մի խոսքով գնում եմ քնելու..
воскресенье, 18 июля 2010 г.
Ծեծ, վիրավորանք, գոռոցներ-սա է իրականությունը
Դե ինչպես տեղյակ եք Երևանում թաղամասերի տների մեծամասնությունը դասավորված են այնպես, որ հարևանները կարող են շատ լավ լսել, թե ինչ է կատարվում "Վարդուշի" տանը: Մեր տունն էլ բացառություն չի կազմել: Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր կողքի հարևանի տղան նվագում է մի գործիք, եթե չեմ սխալվում նվագում է ջութակ: Իհարկե երբ նա սկսում է նվագել, ակամա հիշում եմ <Մեր Բակ 2-դիմեդրոլ ջան դիմեդրոոոլ գնա ներսը նվագի բալիկ ջան> հատվածը: Բայց խնդիրը սրանում չէ: Երբ տղան սկսում է նվագել մայրը մոտենում է և սկսում անպատվել երեխային, ով ասեմ դաշնամուրի ուսուցիչ է համարվում: Այո համարվում, քանի որ չեմ կարծում որ մարդը, առավել ևս ուսուցիչը իրավունք ունի նմանապես արձագանքել: Եվ եթե նա իր երեխայի հետ է այդպես վարվում, բնականաբար նույն բանն է անում, եթե ոչ ավելի վատ կերպով իր աշակերտների հետ: Մայրը երեխային վիրավորում էր ամենավատ խոսքերով, այնպիսիք ինչպիսիք դեբիլ, եզի ծնունդ, դագաղում քեզ տեսնեմ, ահավոր ես նվագում անասուն: Բա հետո, ինչ պետք է սովորենք մենք բոլորս նման դաստիարակությունից: Քաջալերելու փոխարեն ծեծ, վիրավորանք, գոռոցներ: Ցավոք սրտի սա է իրականությունը, որը ես լսում եմ դպրոցների բակերից, տներից և ամենուրեք: Ոնց ենք մենք պատկերացնում մեր ապագան: Ես այդպես չեմ պատկերացնում:
суббота, 17 июля 2010 г.
Mez petq chi enqan jamanak minchev problemy chga mez hasni
Aysor hardzakum e texi unecel x banki masnajyuxeric mekum vori ardyunqum viravorvel e banki ashxatox.Parzvum e vor tvyal bankum anvtangutyan yndameny 1 ashxatox ka ov vercvel e vorpes patand.Ete hardzakvoxy pokr inj xelaci gtnver apa khasner ir uzacin.Xndiry kayanum e nranum vor nuyn banki glxamasi shefery hangist nstac en irenc atornerin ev ete vaxy nuyn bank mtnen 10 hogi ev talanen banky spanelov ashxatoxnerin vochmekin da chi anhangstacni.
пятница, 9 июля 2010 г.
Մայիսի 15-ամենինչ փոխեցիր
Շատերը սիրում են մայիսը, որպես գարնան հաճելի ջերմացնող ամիս: Բայց ես սկսեցի ատել մայիսը առավել ևս մայիսի 15-16-ը: Ամենինչ փոխվեց իմ կյանքում այդ օրվանից սկսած, ամենինչ տակնուվրա եղավ մի զանգով: Ես կորցրեցի եղբորս մի զանգից հետո:
Մայիսի 15 էր, երեկոյան աշխատանքից հետո վերադարձել էի տուն մայրիկիս էի նայում, թե ոնց է հարթուկում և պատմում իրեն, թե ինչքան հավես չունեմ գնալ Ալագյազ հաջորդ օրը թրեյնինգի: Մեկ էլ զանգեցին, չգիտեմ ինչու դուրս չեկավ զանգը, սիրտս ակամա սկսեց շատ արագ բաբախել և անհանգստանալ: Զանգին պատասխանեց քույրս և երկար լռելուց հետո հեռախոսը վայր դրեց` հայտնելով, որ Նոնոն ավտովթարի է ենթարկվել և գտնվում է հիվանդանոցում անգիտակից վիճակում: Աչքերիս դիմաց սևացավ և սկսեցի բարձր գոռալ ցավից: Հայրս վազեց պատշգամբ` ծխելու: Ես գնացի իմ սենյակ և արագ հանգնվելու ընթացքում կրկնում, որ ախր ես գիտեի, որ տենցա լինելու. Երազ էի տեսել: Իմ երազները կատարվում են: Շտապեցինք հիվանդանոց, մեզ դիմավորեցին եղբորս ընկերները, ովքեր ժամանել էին, քանի որ անհանգստանում էին և անչափ սիրում եղբորս: Չկար մեկը, ով ճանաչում և չեր սիրում նրան, բոլորն էին սիրում: Նրան չսիրելն էր անհնար: Սկզբում հայտնեցին, որ ամենինչ վերահսկողության տակ է և որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այնուհետև ամենինչ սկսեց բարդանալ, պարզվեց որ ախտահարվել էին նրա բոլոր կենսական օրգանները և նա պայքարում էր կյանքի և մահվան միջև: Ժամերը չեին գնում, ես ետ ու առաջ էի գնում, զանգում, խոսում, անջատում: Այնուհետև մեզ հայտնեցին, որ հույս չկա և պետք է ուժեղ լինենք: Ուժեղ, նայց հանուն ինչի….այդպես էլ չկարողացա գտնել հարցիս պատասխանը: Ուժեղ լինել, երբ 18 տարեկան հարազատ մարդուդ կորցնում ես և չես կարող օգնել նրան, ամենինչ վերահսկողությունից դուրս է: Սկսեցին հայտնվել ծանոթ մարդիկ, բարեկամներն էին, ոմանք եկել էին մեզ հետ ցավ կիսելու, ոմանց համար հետաքրքիր էր, թե ինչ է կատարվելու և այս անգամ ում պետք է կորցնի տվյալ ընտանիքը: Գիշերվա ժամը 2-ին զանգ հնչեց մեր հետաքրքրասեր բարեկամներից մեկին: Նա ընտրյալ էր, ընտրվել էր հայտնելու մեզ ամենադաժան լուրը: Երբեք չեմ մոռանա նրա խոսքերը և ամեն աստծո օր բառերը թափվում են տապալելով հոգիս ու սիրտս: Գեղարիկ ինչա եղել, ինչ էին ասում……….լռություն……………Ասա Գեղարիկ………….լավ չի վիճակը………….լռություն……………….ոնց թե լավ չի……………….Չեմ հիշում ինչ կատարվեց այդ պահին, չնայած հիշում եմ, ուղղակի մատներս դողում են չեմ կարող արտաբերել: Մենակ կասեմ, որ դուրս թափվեցին սպիտակ հագած երիտասարդ աղջիկներ և սկսեցին սրսկել բոլորիս: Հերթը հասավ ինձ, հետաքրքիրն այն է, որ ոչ մի բան չեի զգում այդ պահին, չէի արտասվում, չէի գոռում ոչինչ չէի անում և նրանք անցան ինձ-երևի մտածեցին, որ կարիք չունեմ: Եվ իրոք չունեի: Գնացել էի ջուր էի լցնում բաժակների մեջ և բաժանում մարդկանց: Մի բաժակ էլ տարա եղբորս ընկերներից մեկին, ով անկյունում կանգնած արտասվում էի: Զարմանալիորեն հանգիստ էի, հանգիստ էի երևի նրա համար, որ վերջացան տանջանքները: Արարողությունների ժամանակ մենակ էի, միայն մորս կողքին էի հայտնվում երբեմն, որպեսզի իմանամ ոնց է իրեն զգում: Ամենինչ սկսվեց այն բանից հետո, երբ հասկացա ու գիտակցեցի, որ չկա Նոնոն: Չեմ մոռանա մինչ կյանքիս վերջ 2 բան: Չեմ մոռանա, որ տեսա, թե ոնց է եղբորս ամենամոտ ընկերը դուրս պրծնում հուղարկավորման արարողությունից ամուր ձեռքը խփում վերելակին և սկսում բարձր արտասվելով գոռալ: Երբեք չեմ մոռանա նրա ապրած ցավը, չեմ մոռանա նաև բազում պսակների մեջ մեկը-Նոնո ջան մամայից: Գլուխս թեքվեց և հանկարծ ամբոխի մեջ տեսա հետաքրքրասեր տատիկիս, ով շտապում էր մոտս, որպեսզի հարցնի, թե ով է այն սև շորերով կինը, ով տենց լաց է լինում: Ես ասացի, որ բոլորն են սև հագած և որ բոլորը լաց են լինում, բայց նա փորձում էր ամեն կերպ տեղեկանալ, որպեսզի գնար քննարկեր ծանոթների հետ: Այդ պահից սկսած սկսեցի ատել տատիկիս և մտածեծի, թե ինչու պետք է 91 և 89 տարեկան տատիկս ու պապիկս ապրեն, բայց Նոնոն չէ: Կներես տատիկ և պապիկ, բայց ես երևի սառել եմ ձեր և շատերի նկատմամբ:
Եղբորս կորստի հետ կորցրեցի նաև հոգուս ջերմության զգալի մասը: Այժմ հազվադեպ եմ ժպտում, հազվադեպ եմ ծիծաղում, հազվադեպ եմ երջանիկ զգում, հազվադեպ եմ ապրում առանց քեզ: Նոն առանց քեզ շատ դժվար է ամենինչում` դժվար է ծեծել անծանոթ մարդկանց տան դռներ և փախնել, դժվար է վաճառել տարբեր անպիտանի ապրանքներ, դժվար է անկարգություններ անել, դժվար է խոսել, դժվար է կատակել, դժվար է գնալ թփերի տակ չիշիկ անել:
Շնորհակալություն բոլորին, ովքեր ինձ հետ միասին կիսեցին և կիսում են անտանելի ցավ:

Подписаться на:
Комментарии (Atom)