понедельник, 28 июня 2010 г.
Գարեջուր միայն կանանց համար
Ինչու շատ երկրներում այդ թվում նաև Հայաստանում չկան ստրիպ ակումբներ, որտեղ պարում են տղամարդիկ կանանց համար: Շատ եմ մտածել այս հարցի շուրջ: Այժմ գրում եմ և մտածում եմ, որ երկար մտածելու կարիք չկար, քանի որ այս ամենն ունի մի շատ պարզ պատասխան: Գրեթե ամենուր ամենինչ ստեղծված է տղամարդկանց հաճույքների և հարմարավետության համար: Շատ քիչ վայրեր կան, որ նախատեսված են կանանց համար: Հայաստանում կանանց համար գոյություն ունեն միայն գեղեցկության սրահներ և խանութներ, այն էլ ոչ թե կանանց լիցքաթափվելու համար, այլ գեղեցիկ տեսք ունենալու, որպեսզի տղամարդկանց դուր գան: Եթե ուշադիր դիտեք Գյումրի գարեջրի գովազդը կհասկանաք, որ նույնիսկ գարեջրերը նախատեսված են միմիայն տղամարդկանց համար:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий