понедельник, 28 июня 2010 г.

Սպասելիքներ

Նկատել եք, թե ինչ են անում ապագա ծնողները և շրջապատը, երբ տեղեկանում են, որ աղջիկ են սպասում: Բացի հիասթափված դեմքերի արտահայտությունից և ամենից լսելուց, որ ոչինչ հաջորդը տղա կլինի, սկսում են պլաններ և հատուկ դաստիարակչական մեթոդներ մշակել մասնավորապես աղջիկների համար: Սցենարի մեջ անպայման պետք է մտնեն հետևյալ կետերը`աղջիկը պետք է լինի կոկիկ, համեստ, կարգապահ, լսող, չհակաճառող, համակերպվող, օգնող, հոգ տանող, ընտանիք պահող, լռող, կույս, լավ սովորող,հետերոսեքսուալ, պետք է ունենա կոնկրետ երազանք` հաջող ամուսնություն և երեխաներ և մի շարք նմանատիպ հատկություններ: Երբ հանկարծ տվյալ հատկություններից մեկից զրկված է լինում աղջիկը, ապա ողջ գերդաստանը սկսում է մտածել, թե ինչպես ուղղի տվյալ <սխալը> և որ դաստիարակության ընթացքում ինչ-որ բան այնպես չի գնացել: Երբ աղջիկը մեծանում է, դառնում է տան տիկին/ըստ սցենարի/ մոռանում է իր գոյության մասին և իր ամբողջ կյանքը նվիրում է բոլորին բացի իրենից: Քանի անգամ են կանայք իրենց կյանքում մտածում, թե իրենք ինչ են ուզում և քանի անգամ են մտածում իրենց հոգեկան և ֆիզիկակակն հանգստի և առողջության մասին: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր միշտ մտածում են իրենց սեփական հարամարավետության և հանգստի մասին, ընդունելի են իրենց պահվածքով, քանի որ մենք բոլորս մտածում ենքմ որ տղամարդիկ կարևոր են և պետք է ամենինչ անել, որպեսզի մեր հայրերը, եղբայրները, ամուսինները, ընկերները լավ զգան և անեն այն ամենն ինչ ցանկանում են, իսկ կանանց դեպքում, երբ վերջիններս շատ հազվադեպ այցելում են որոշ հաստատություններ լիցքաթափվելու համար, անպայման կարծիք ենք ձևավորում, որ ինչ էգոիստ կին էր, տարվա կտրվածքով մեկ ժամ նվիրեց իրեն փոխարեն ամուսնու համար ճաշ պատրաստեր: Ատում եմ այս տղամարդկայնացված հասարակությունը և այն սպասելիքները, որոնք ստեղծվել և շարունակվում են բոլորիս կողմից:
Կանայք դուք արժանի եք առողջ և երջանիկ ապրելու ոչ թե նրա համար, որ դրանով օգնեք կողքիններին, այլ այն բանի համար, քանի որ արժանի եք որպես մարդ արարած:
Եվ միշտ հիշեք այն ինչ ցանկանում եք, որ բոլոր կանայք ունենան, նախ և առաջ պետք է ունենաք դուք:

1 комментарий: