понедельник, 20 мая 2013 г.

Խիստ անձնական


Քսանութ տարի առաջ ծնողներս որոշեցին ունենան ինձ, այսինքն ոչ թե ինձ, այլ իմ տղա տեսակը, էն էլ թարսի պես չստացվեց ու ծնվեցի ես: Միշտ իմացել եմ այս պատմության մասին, բայց էս վերջերս շատ եմ մտածում դրա մասին չգիտեմ ինչի: Ուրեմն երբ մամաս հղիացել է ինձնով, համարյա նույն ժամանակ հորաքույրս էլ է հղիացել և տեղեկացրել են մեկը մյուսին ու որոշել են գնալ <հաշվողի> մոտ: Դե էտ ժամանակ ոչ հատուկ ապարատ կար ոչ էլ ոչմիբան, որ կարողանային տեսնեին երեխայի սեռը և եթե աղջիկ լիներ վռազ աբորտ անեին: Դրա համար գնացել էին այսպես ասած հաշվողի մոտ, որը չգիտեմ ինչ տրամաբանությամբ հաշվել էր և ասել ծնողներիս, որ ես աղջիկ եմ, իսկ քույրս` տղա: Մի խոսքով եկել է ժամանակը ու ծնվել է իմ սիրելի քույրիկը, ու բոլորը տխրել են, թե լավ բա ասել էին տղա, բա ոնց եղավ աղջիկ, բոլորը տխրել էին բացի պապաիցս, պապաս շատ ուրախացել էր ու ասել էր երևի էտ հաշվողը շփոթելա ու ես եմ տղա ծնվելու: Մի խոսքով եկելա ժամանակը ու ծնվել եմ ես ու պապաս էնքանա ջղայնացել, որ առանց ինձ տեսնելու նեղացելա ու գնացել տնից մի քանի օրով, հետո եկելա, տեսելա ու սիրելա, թե ասա, եթե մեկա սիրելու էիր, ինչի էիր գնացել տնից կամ էլ ջղայնացել մամայիս վրա, թե մամաս ինչ մեղավորա: Էս պատմությունը ես ու քույրս միշտ լսել ենք ու տեսնես մեկը մտածելա պատմելուց, որ մարդ ես, կարողա և նեղվեինք: Երևի նաև սա պատճառներից մեկն է, որ ես ու քույրս շատ մտերիմ ենք ու կապնված ենք իրար հետ, մի տեսակ նույն պատմության միջով ենք անցել ու չնայած, որ սպասելիքները ուրիշ էին, բայց մեկա կանք ու կլինենք: