четверг, 12 августа 2010 г.

Նենց տպավորությունա, որ սաղս նույն մամայից ենք ծնվել

Ինչու են միշտ հայ կանայք մտածում իրենց մասին ամենավերջում: Ասենք մտածում են ամուսնու, երեխաների,թոռների,ծոռների,կոռների, հարևանների, հարևանների երեխաների, սկեսուրի սկեսրայրի,տալերի, բոմժերի, և բոլորի մասին, հա ու մեկել եթե վերջում տեղա մնում ձեռի հետ ոտի վրա մեկ-մեկ իրենց մասին: Ու ամենավատը նա է, որ բոլորս արդեն սովորել ենք դրան,որ եթե հանկարծակի մաման աշխատավարձա ստանում ու ամբողջից հինգ տոկոս իր վրա է ծախսում միանգամից մտածում ենք վայ ինչ էգոիստ մամա ունենք, կամ որ ճաշը պատրաստում է ու խնդրում է, որ տան անդամներից ինչ-որ մեկն անջատի գազը ահավոր նյարդայնանում ենք,կամ որ տան մեջ մեր սեփական իրերից մի բան է կորում միանգամից կարգադրում ենք մամաներին, որ գտնեն տան մեր ձեռքը:
Մեր խեղճ մամաները սովոր չեն նույնիսկ իրենց առողջությանը վտանգ սպառնող ժամանակ մտահոգվեն իրենց մասին: Վերջերս մամայիս մոտ հիվանդություն է հայտնաբերվել, որը ենթակա է շտապ վիրահատման, հա չմոռանամ նշեմ, որ մամաս բժիշկ է մասնագիտությամբ և այս ամենը շատ լավ գիտակցում է, բայց չի համաձայնվում վիրահատմանը: Սկզբում պատճառ էր բռնում,որ դե փող չունենք դրա ժամանակը չի, երբ փողի ձեռքբերման հարյուրավոր ուղիներ ցույց տվեցի նրան,սկսեց ուրիշ պատճառներ փնտրել: Մամաս աաջին հերթին ոչ թե բժիշկա այլ կին, ում չեն սովորեցրել , որ պետք է առաջին հերթին ինքդ քո մասին հոգ տանես և դա բոլորովին էգոիստական մոտեցում չէ, այլ սովորական բնական երևույթ:
Չնայած շատ դժվար կլինի, բայց ես կաշխատեմ քո պես չլինել Մամ ջան, որ իմ աղջկան ապացուցեմ, որ ինքն արժանի է առողջ և երջանիկ կյանքի: